Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
01/11/2021
share

Հանրային լսումներ Ձորագետի վրա ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ

Գյուլագարակի համայնքապետարանը կրկին իրազեկում է ՀԷԿ-ի կառուցման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանրային բաց լսումների մասին։ Ըստ որի՝ 2021թ. նոյեմբերի 8-ին ժամը 11:00-ին Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մշակույթի տանը «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ն կիրականացնի Ագարակ, Լոռի Բերդ, Կողես և Յաղդան բնակավայրերի վարչական տարածքում ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային բաց լսումների առաջին փուլը։
Նախորդ անգամ հանրային լսումը նախատեսված էր հոկտեմբերի 21-ին, որը չկայացավ, քանի որ համայնքապետարանը հանրությանը լսումների մասին պատշաճ չէր իրազեկել։

Գյուլագարակի համայնքապետարանը հաշվի առնելով «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի առաջարկությունը՝ այս անգամ հասարակական լսումները կազմակերպում է Կուրթանում, որպես ծրագրի անմիջական շահառու բնակավայր։

Հիշեցնենք, որ 67 կմ երկարություն ունեցող Ձորագետ գետի վրա արդեն իսկ կառուցված են 4 ՓՀԷԿ-եր՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ» և «ՁորաՀԷԿ»:

Բնակիչներն անհանգստանում են, որ Ձորագետի վրա հերթական ՀԷԿ-ի կառուցումը բնապահպանական խնդիրներ կստեղծի․ կպակասեն ոռոգման ջրի պաշարները, կվտանգվեն ձկնատեսակների գոյությունը, Ձորագետի կիրճը կզրկվի իր ամբողջ հմայքից։  

cvmedia.am

 

 

4

facebook sharing button facebook